Հնդկահայ ազատագրական խմբակ

  1. Ո՞ր թվականին՝ ո՞վ և որտե՞ղ հիմնդրեց ազատագրական խմբակը:

-1770թ․ հնդկահայ մեծահարուս Շահամիր Շահամիրյանը Մադրաս քաղաքում հիմնադրեց ազատագրական խմբակ, որի նպատակներ ազատագրել Հայաստանը թուրքերից և պարսիկներից:

  1. Ո՞ր թվականին բացվեց Մադրասի տպարանը և ի՞նչ գրքեր են տպագրվել:

-1771թ․ բացվեց տպարան, որտեղ տպագրվեց բազմաթիվ գրքեր որոնցից ամենակարևորներն են՝ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» հեղինակ Մովսես Բաղրամյան, «Որոգայթ փառած» այս գիրքը օրենքի մասին է՝ սահմանադրության, «Նշավակ», «Հովսեփ Էմինը և իր արկածները» հեղինակ՝ Հովսեփ Էմին:

  1. Ինչի՞ մասին է «Նոր Տետրակ, որ կոչի հորդորակ» գիրքը:

-Գրքի առաջին, իսկ բառից, տողից կոչ էր արվում ազատագրել հայրենիքը. «Խիզախե՛ք, նմանվեք մեր նախահոր քաջ Արամի որդիներին, մի գուցե այդպես վերագտնեք մեր հայրենիքը Արարատյան»: Այս գիրքը տպվել է 1772թվականին: Այս գիրքը քնադատում է նաև միապետ թագավորի իշխանությունը. «Մեկ մարդը՝ թագավորը չի կարող անսխալ կառավարել երկիրը, նրա թույլ տված փոքր սխալն անգամ կարող է ճակատագրական հետևանք ունենալ ժողովրդի համար»: Մովսես Բաղրամյանը՝ գրքի հեղինակը, գտնում էր, որ Հայաստանը պետք է կառավարի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը։

  1. Ինչի՞ մասին է «Որոգայթ փառաց» գիրքը:

-Ըստ « Որոգայթ փառաց» գրքի Հայաստանը ազատագրվելուց հետո երկիրը պետք է կառավարեր ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, որը կոչվելու էր Հայոց Տուն: Հայոց Տան՝ խորհրդարանի, պատգամավորները ընտրվելու էին 3 տարով: Իսկ Հայոց Տան անդամները, այսինքն՝ պատգամաորները, կոչվելու  էին փոխանորդ:
-Ըստ «Որոգայթ փառաց» գրքի գործադիր իշխանությունը՝այսինքն կառավարությունը, Հայոց Տան անդամները՝փոխանորդները, կազմվելու էին 100մարդուց: Եվ հենց այդ 100 մարդիկ իրենց միջից ընտրում էին 13 մարդու, որպես կառավարության անդամներ, կառավարության նախագահը ընտրվում էր 3 տարով վիճակագրությամբ, իսկ մնացած 12 մարդիկ դառնալու էին նախագահի, նախարարի, խորհրդական:

Оставьте комментарий