Արտաքին ազդակների ներգործունեությունը օրգանիզմի վրա:Այրվածքներ

Այրվածքներ:

Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ: Այրվածքի խորությունը, աստիճանը, տարածությունըպայմանավորված ենաղդակի տեսակով և ազդման ժամանակամիջոցով: Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:
Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:
Երկրորդ աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկներից, կրակից, քիմիական նյութերից: Վնասվում են վերնամաշկը և մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից և գոյանում են բշտեր, որոնք լինում են տարբեր չափսերի` գնդասեղի գլխիկից մինչև բռունցքի չափ: Բշտերը, սովորաբար առաջանում են այրվածքից անմիջապես հետո: 2-րդ աստիճանի այրվածքների ժամանակ ցավն ավելի սաստիկ է:
Երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ – առաջանում են հրդեհից, եռացրած հեղուկներից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում են մաշկը, ճարպային և մկանային հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրային հյուսվածքը:                                                                                                                                        Մեռած հյուսվածքները ունեն մուգ, գորշ սև գույն:Այրվածքի ծանրության գնահատականը,աստիճանը որոշելու համար բացի այրվածքի աստիճանից հաշվի է առնվում այրվածքի մակերեսը և տեղակայումը:Այրվածքի մակերեսը հաշվում ենք 9-ի եղանակով:

Գլուխ և պարանոց`9%

Կրծքավանդակի հետին մակերես`9+9=18%

Վերին վերջույթ`9+9=18%

Ստորին վերջույթ`9+9+9+9=36%

Առաջին օգնություն

1.Հեռացնել այրվածքի պատճառը

2.Հագուստը հեռացնել այրված մասից

3.Սառը թրջոց դնել այրված մակերեսի վրա

4.Այրվածքի մակերեսին չի կարելի քսել տնական միջոցներ

5.Բշտերը ծակել,կտրել չի կարելի:Եթե այրվածքի մակերեսը մեծ է,ապա ծածկել սավանով,իսկ եթե փոքր է`վիրակապել:

6.Այրվածքային հիվանդության ժամանակ ,քանի որ ցավը սաստիկ է,ցավազրկում ենք և տալիս ենք շատ հեղուկներ:

Оставьте комментарий