Դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Պետական Մանկավարժական քոլեջ

Դիպլոմային նախագիծ

Թեմա՝ Ուրախ մաթեմատիկա
Հեղինակներ՝ Աստղիկ Ասլանյան Գագիկի և Ելիզավետա Աղաջանյան Սամվելի
Դիպլոմային նախագծի ղեկավար՝ Սյուզի Մարգարյան
Մասնագիտական փորձառություն՝ Նարինե Ամուջանյան, Մարի Միքայելյան
Քաղաք Երևան, 2017 թվական Читать далее

ԵՐԵՎԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Ուրբաթ օրը՝ Պատվելի Թամարի և սովորողների մի խմբի հետ միասին գնացել էինք «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական Քոլեջ»:

Օրը անցավ լիքը, բուռն ու փորձի փոխանակման, պատմելու այնքան բան կար, որ չէինք նկատում ինչպես էր ժամանակը անցնում: Читать далее

Քոլեջ, 2-4 տարեկաններ՝ շնչառական վարժություն

Այսօր Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկաններ հետ միասին կատարեցինք շնչառական վարժություն: Շնչառական վարժությունը կատարեցինք ռեզինե ձեռնոցի, բաժակի և խողովակի միջոցով…
Երեխաներին վարժությունը այնքան էր դուր եկել, որ մի քանի անգամ կատարեցին)

Գրավոր աշխատանք

  1. Հատուկ մանկավարժությունը, որպես գիտություն, կապը այլ գիտությունների հետ:

Մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվում է հատուկ մանկավարժությունը:

Հատուկ մանկավարժությունը գիտություն է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և դաստիարակության մասին, մեթոդական ձեռնարկների մշակումով:

Հատուկ մանկավարժության օբյեկտը մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն է:

Հատուկ մանկավարժությունը կապվում է բժշկության, հոգեբանության, կենսաբանության, հասարական գիտությունների հետ: Читать далее

Մոր կերպարը Վախթանգ Անանյանի ստեղծագործություններում

Վախթանգ Անանյան գրողը  շատ ստեղծագործություններ ունի որսորդության,  բնության,  անտառի, իր ձագերի հանդեպ կենդանու մայրական սիրո մասին: Գրողը սիրում է ցույց տալ կենդանու սերը իր ձագերի նկատմամբ: Այս միտքն է արտահայտված նրա «Մայր այծը», «Աղաչանք» և «Լորիկները» պատմվածքներում, որոնք մենք  կարդացինք գրականության դասի ժամանակ:

Վախթանգ Անանյանը պատմում է, թե որքան հոգատար, ուշադիր ու զգոն է ամեն կենդանի արարած իր ձագին պաշտպանելիս: Նա պատրաստ է  իր զավակի համար գնալ անձնազոհության՝ կանգնել հրացանի փողի առաջ, կամ աղաչական հայացքով նայել որսորդին ու կյանք խնդրել նրանից, բայց ոչ թե իր համար, այլ՝ իր ձագերին մեծացնելու համար: Այդպիսին են մայր արջը, մայր այծը և մայր լորիկը: Ճիշտ է, այս պատմվածքները մի քիչ մանկական են, բայց մեզ էլ են դուր գալիս ու հուզում:

Վախթանգ Անանյան. «Ուլն է ․․․»

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։ Читать далее

Վախթանգ Անանյան. «Մայր այծը»

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։ Читать далее

Վախթանգ Անանյան. «Լորիկները»

Այդ ամառը ես ընտանիքով հանգստանում էի մի լեռնային գյուղում: Մի առավոտ, երբ ես ձին հեծա անտառ գնալու, աղջիկս կանչեց.

-Հայրի՛կ, ինձ համար փոքրիկ ծիտիկ կբերե՞ս…

-Կբերեմ, բալիկ ջան, որ կարողանամ բռնել՝ կբերեմ, -պատասխանեցի ես ու ճանապարհ ընկա:

Գնում եմ անտառով ու մտածում. Ինչ լավ կլինի, որ մի թռչունի բույն գտնեմ, մի ճուտ տանեմ տուն, երեխայիս ուրախացնեմ: Читать далее