Գրավոր աշխատանք

  1. Հատուկ մանկավարժությունը, որպես գիտություն, կապը այլ գիտությունների հետ:

Մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվում է հատուկ մանկավարժությունը:

Հատուկ մանկավարժությունը գիտություն է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և դաստիարակության մասին, մեթոդական ձեռնարկների մշակումով:

Հատուկ մանկավարժության օբյեկտը մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն է:

Հատուկ մանկավարժությունը կապվում է բժշկության, հոգեբանության, կենսաբանության, հասարական գիտությունների հետ:

  1. Օլիգոֆրենոմանկավարժություն՝առարկան, խնդիրները, օբյեկտը, կապը այլ գիտությունների հետ, առաջացման պատճառները:

Օլիգոֆրենամանկավարժությունը գիտություն է մտավոր հետամնաց անձանց կրթության, դաստիարակության առանձնահատկությունների ուսումնասիրմամբ:

Օլիգոֆրենամանկավարժության օբյեկը մտավոր հետամնացություն ունեցող անձն է:

Օլիգոֆրենամանկավարժության խնդիրները մի շարք են՝

-բացահայտել խնդիրը ե՞րբ է առաջացել և ինչո՞ւ:

-անձին անհատական ուսուցում, հատուկ պայմաններ

-ուսուցում, ուսումնական պայմաններ

-բարոյական, ֆիզիկական ուսուցում

Օլիգոֆրենամանկավարժություն գիտությունը կապվում է բժշկության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, անատոմիայի, ներվապաթոլոգիայի հետ:

Օլիգոֆրենիան լինում է բնածին կամ ձեռքբերովի: Բնածին առաջացման պատճառնրն են հղիության ընթացքում կամ մինչ հղիությունը՝ կնոջ կամ տղամարդու ալկոհոլի, թմրանյութերի, դեղահաբերի օգտագործումը: Հղիության ընթացքում տրավմաները, հարվածները, նյարդային հոգեվիճակը, լարված, սթերսային իրավիճակները ազդում են երեխայի վրա:

Ձեռքբերովի առաջացման պատճառներըն են վաղ տարքիքում ինֆեկցիոն հիվանդութույունները, սխալ բժշկական միջամտությունները, սխալ ակցանադրումը, ծննդաբերական վնասվածքները:

  1. Սուրդոմանկավարժություն՝առարկան, խնդիրները, օբյեկտը, կապը այլ գիտությունների հետ, առաջացման պատճառները:

Սուրդոմանկավարժությունը գիտություն է լսողական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնասիրմամբ:

Սուրդոմանկավարժության օբյեկտը լսողական խնդիր ունեցող անձն է:

Սուրդոմանկավարժության խնդիրներն են՝

-խնդրի բացահայտում

-շտողական աշխատանքի կազմակերպում

-անհատական աշխատանք

-հատուկ պայմանների ապահովում

Սուրդոմանկավարժությունը գիտությունը կապվում է բժշկության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, անատոմիայի, ներվապաթոլոգիայի հետ:

Առանձնացնում են սուրդոմանկավարժության չորս աստիճաններ՝

I աստիճան՝ թեթև

II աստիճան՝ միջին

III աստիճան՝ ծանր

IV աստիճան՝ խուլ

Սուրդոմանկավարժության առաջացման պատճառները լինում են՝ բնածին, ձեռքբերովի:

Բնածին՝ երեխան ծնվում է լսողական խնդրով:

Ձեռքբերովի՝ երբ երեխան ծննդից հետո ձեռք է բերում լսողական խնդիրներ:

Գլխուղեղի քունքային հատվածը պատասխանատու է լսողության համար: Քունքային հատվածում հարված ստանալուց հետո հնարավոր է ունենալ լսողական խնդիրներ:

  1. Տիֆլոմանկավարժություն՝առարկան, խնդիրները, օբյեկտը, կապը այլ գիտությունների հետ, առաջացման պատճառները:

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների ուսումնասիրմամբ:

Տիֆլոմանկավարժության օբյեկտը տեսողական խնդիր ունեցող անձն է:

Տիֆլոմանկավարժության խնդիրները մի շարք են՝

-խնդրի վաղ հայտնաբերում, առաջացել է ե՞րբ

-խնդրի առաջացման պատճառները

-կույր կամ թույլ տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին կրթել, դաստիարակել

-միջավայրի պայմանների համապատասխանացնել՝ ներգրավել միջավայր

Տիֆլոմանկավարժությունը կապվում է կենսաբանության, հոգեբանության, ֆիզիոլահիայի, ներվապաթոլոգիայի, անատոմիայի հետ:

Առանձնացնում են տիֆլոմանկավարժության երեք աստիճան՝

I աստիճան՝ թեթև

II աստիճան՝ միջին

III աստիճան բաձր

Տեսողության խանգարումը լինում է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի:

Գլխուղեղի ծոծրակի մասը պատասխանատու է տեսողության համար: Ծոծրակում հարված ստանալուց հետո կարող է առաջանա տեսողական խնդիրներ:

  1. Գրել մեկ զարգացնող խաղի օրինակ:
    «Արևի շողեր», «Ուրախ տոնածառ»

Оставьте комментарий