Մանդալաթերապիա

Թարգմանաբար Մանդալա նշանակում է շրջան, կենտրոն և դեռ հին ժամանակներից ունի մարդու ներքին աշխարհի և Տիեզերքի սիմվոլիկ արտացոլման  հոգևոր իմաստ: Այլ մշակույթներում Մանդալա բառը նշանակում է անիվ, պտույտ, շրջանառություն, պար, շուրջպար, օղակ, ռիթմ, արարողակարգ, աղոթք, Աստծո տուն: Սանսկրիտից բառացիորեն թարգմանած այն նշանակում է էություն ունեցող, նկար, որն ունի կարևոր հաղորդագրություն, միք, գաղափար, հոգի:

Մանդալան շրջաններից կազմված կամ շրջանում պատկերված մի նկար է: Շրջանը ստեղծում է պաշտպանված տարածության տպավորություն, և այդ զգացողությունը նպաստում է առավել ինքնաարտահայտմանը և բացվելուն` թույլ տալով արտահայտվել առավել կարևորին և խորքայինին: Միաժամանակ, շրջանը ամբողջականության սիմվոլ է, որը ստեղծում է ասպարեզ հակասությունների փոխգործունեության համար: Այդ փոխադարձ գործունեության արդյունքում մարդը հնարավորություն է ստանում գտնել հավասարակշռության  և կայունության իր կենտրոնը: անդալա-թերապիայի օգնությամբ կարելի է խորքային մակարդակում լուծել մի շարք հոգեբանական խնդիրներ: Աշխատելով մանդալայի հետ բացվում են մարդու ներքին թաքնված ռեսուրսները, և հնարավոր է վերականգնել սեփական ներքին ամբողջականությունը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում բնականորեն, սահուն: Մանդալայի միջոցով սեփական խորքային էության հետ  կոնտակտի հաստատումից հետո չլուծված խնդիրներն ու պրոբլեմները սահուն կերպով անցնում են անգիտակցականից  դեպի գիտակցություն: Այսպիսով, մանդալա-թերապիայի օգնությամբ կարելի է տեսնել մի շարք չլուծված խնդիրներ, ամբողջությամբ գիտակցել դրանք:

Մանդալաներն օգտագործվում են կյանքի տարբեր իրավիճակների և նպատակների համար: Լինում են մեդիտացիայի, բժշկության, պաշտպանության, հիվանդությոունների համար նախատեսված մանդալաներ: Դրանք օգնում են գիտակցել անցյալն ու մոդելավորել ապագան: Կարգավորել մարդու ներկան ու օգնել դրական ընդունել իրադարձությունները, լսել սեփական հոգու մեղեդին:

Մանդալաներ կարելի է նկարել կամ պարզապես ներկել պատրաստի մանդալաները:

 

Оставьте комментарий