Դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Պետական Մանկավարժական քոլեջ

Դիպլոմային նախագիծ

Թեմա՝ Ուրախ մաթեմատիկա
Հեղինակներ՝ Աստղիկ Ասլանյան Գագիկի և Ելիզավետա Աղաջանյան Սամվելի
Դիպլոմային նախագծի ղեկավար՝ Սյուզի Մարգարյան
Մասնագիտական փորձառություն՝ Նարինե Ամուջանյան, Մարի Միքայելյան
Քաղաք Երևան, 2017 թվական

Բովանդակություն

Մաթեմատիկան հիմքն է տրամաբանության, մտածողության:

Երեխան  խաղալով հասկանում է ինքն իրեն, ճանաչում է աշխարհը, գիտելիք է ձեռք բերում: Խաղի միջոցով մենք կարող ենք հստակ խնդիրներ և նպատակներ լուծել հատկապես մաթեմատիկական խաղերի միջոցով:

Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և  զարգացման համար: Եվ հենց այդ ժամանակ է պետք երեխայի տրամաբանությունը զարգացնել: Եվ հենց այդ խնդիրը մեր առջև դնելով մենք աշխատում ենք այն իրականացնել երեխաների հետ խաղերի միջոցով, որ, և՛ երեխային լինի օգտակար, և՛ հետաքրքիր:

Ահա ես գտել եմ մի քանի լուծում՝

ա) Հետաքրքիր տարբերակ եմ ընտրել երեխաներին խաղի միջոցով սովորեցնել հաշվել, հետհաշվարկ, գումարում, հանում, թվերի ճանաչողություն:

բ) Երեխաների հետ սկզբից սովորել ենք ճանաչել թվերը: Ապա սովորել ենք թվերը գրել: Այս խաղի համար անհրաժեշտ են մեկից մինչև տասը թվերով քարտեր: Քարտերը միասին ենք պատրաստել՝ մեր ձեռքերով:
Խաղը խաղում են երկու հոգով: Երեխաներից մեկը թվերը ասում է իր ցանկությամբ, իսկ մյուսը՝ թվերը նրա ասած հերթականությամբ հավաքում է, փորձելով արագ անել:
Խաղի միջոցով երեխաները թվերը էլ ավելի լավ են ճանաչում և սովորում: Երեխաների մոտ առաջանում է արագ և ճիշտ պատասխանելու զգացումը:

գ) Յուրաքանչյուր օր հատուկ կարևորություն և ժամանակ ենք տարամադրում, ուղեղը մարզելուն: Կատարում ենք գումարում և հանում: Փորձում են հնարավորինս արագ պատասխանել: Ահա մի փոքրիկ հատված մեր ուրախ մաթեմատիկական պարապմունքներից:

  1. Գեղարվեստ, 2-4 տարեկաններ:
    Երեխաների հետ սովորեցինք հաշվել, այնուհետև սովորեցինք երկրաչափական պատկերները: Մեզ պետք եկավ փայտե ձողիկներ և ծեփամածիկ: Պատրաստեցինք եռաչափ երկրաչափական պատկերներ:

2.  Գեղարվեստ՝ 2-4 տարեկաններ:
Երեխաներին սովորեցրի գույները: Գույներն արդեն ճանաչելուց հետո ստեղծեցի գունաճանաչողությունը զարգացնող խաղեր՝ խաղերը հեղինակային են:
Դրսում ձմեռ էր: Այդ պատճառով օգտագործեցինք փոքրիկ տոնածառներ, որը ինքս եմ պատրաստել) Յուրաքանչյուր տոնածառի մոտ երեխաները դնում են այդ գույնին համապատասխան խորանարդը: Խաղը կոչվում է «Ուրախ տոնածառ»:

Իսկ այս մյուս տեսանյութում, խաղում ենք կրկին իմ հեղինակային «Արևի շողեր» գունաճանաչողությունը զարգացնող խաղ:

3. 15-09-2016
Բարի լույս 🙂
Օրը սկսեցինք սեղանի շուրջ հավաքվելով միմյանց ողջունելով, երգելով ու դասի անցնելով: Սկսեցինք պատրաստվել 5 տարեկանների «Սեպտեմբերիկ» ստուգատեսին և հատկապես ուշադրություն այդ օրը դարձրեցինք «Ծուղրուղու» ոսկեմատնիկին: Սկեցինք բարձրաձայն արտասանել և վարժ սովորել, իսկ քիչ անց անգամ բեմադրեցինք այն 🙂
Նախօրդ օրը մենք արդեն սկսել էինք սովորել, քանզի պատրաստվում էինք միասին պատրաստել աքլորներ, յուրաքանչյուրը իր համար: Եվ մինչ պատրաստելը սովորեցինք ու սկսվեց թոհուբոհը սենյակում, ընկերները միմիյանցից թուղթ, մատիտ, սրիչ, մկրատ են խնդրում և անցնում աշխատանքի, օգնում միմյանց, արտասանում բարձրաձայն:

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք այդ օրը ունեինք երգի ժամ՝ կրթահամալիրում «բաց դաս երկնքի տակ՝ տանիքում» նախագիծ էր, այդ պատյճառով բարձրացանք Գեղարվեստի տանիք՝ տեսարանը հիանալի էր 🙂 Տանիքը լի էր բազում նկարներով և արևը ջերմ շողերով համբուրում էր մեզ: Սկսեցինք երգել ընկեր Հասմիկի գլխավորությամբ:

Ամաչկոտ Նատալիան երգեց՝

Երգեցինք մինչ նախաճաշի ժամը եկավ՝ իջանք խոհանոց և նախաճաշեցինք՝ բարի ախորժակ 🙂
Բարձրացանք դասասենյակ՝ նախաճաշից հետո, սկսեցինք միասին հաշվել, ճանաչել տեսողական թվերը:

4. Արևմտյան դպրոց պարտեզում: Լողի դասընթացը:

5. Հովհաննես Թումանյան «Շունն ու կատուն»:

6. Ջանի Ռոդարի՝ «Ստեղծագործական երևակայության քերականություն», Սոճիների պուրակում խաղերը:

7. Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների հետ միասին կատարեցինք շնչառական վարժություն: Շնչառական վարժությունը կատարեցինք ռեզինե ձեռնոցի, բաժակի և խողովակի միջոցով…
Երեխաներին վարժությունը այնքան էր դուր եկել, որ մի քանի անգամ կատարեցին)

8. Ողջույն) Գեղարվեստ՝ 2—4 տարեկանների խումբ:
Մենք մեծ կարևորություն և յուրաքանչյուր օր ժամանակ ենք տրամադրում մարմնամարզությանը: Այս անգամ մենք երեխաների հետ միասին խաղացինք գնդակ և նրանք հեծանիվ քշեցին: Ժամանակն անցավ ակնթարթորեն:

9. Գեղարվեստ՝ 2-4 տարեկաններ: Ձմեռային պարտեզ:
Ձմեռը մեր կրթահամալիրում նույնպես անցնում է շատ բուռն և հավասարազոր է ամռանը: Ամեն օր երեխաների հետ գնում ենք բակ, խաղում ձնագնդիկ, շրջում բակում՝ վայելում ձմեռը:
Ինձ թվում է ձմեռն առանց սահնակի ոչ-ոք չի պատկերացնում: Երեխաների հետ գնացինք ներքին բակ: Ձյունը անչափ գեղեցկացրել էր ներքին բակը: Երեխաների հետ սահնակ քշեցինք) Հիանալի ժամանակ անցկացրեցին, թե՛ երեխաները, թե՛ մենք)

10. Բոլորդ երևի տեղյակ եք, որ մեր կրթահամալիրում 5 տարեկանները յուրաքանչյուր ամիս ունեն իրենց «Իմացումի հրճվանք» ծրագրի ստուգատեսը: Եվ ահա այդ ամսիկներից մեկը և ամսիկի փորձից մեկ հատված ներկայացնում եմ Ձեզ:

11. Գեղարվեստ՝ 2-4 տարեկաններ:
Երեխաների հետ և նրանց ցանկությամբ ընտրեցինք Ջաննի Ռոդարի «Պաղպաղակե դղյակը» հեքիաթը: Հեքիաթը ընթերցեցի: Այնուհետև միասին վերլուծեցինք, ապա նրանք նկարեցին իրենց պաղպաղակե դղյակը և այն պատմեցին:

12. Քոլեջ՝ 2-4 տարեկաններ:
Գունավորեցինք խմորները՝ պատրաստելով տարբեր մարմիններ: Երեխաների երևակայական մարմինները ուղղակի ապշեցնող էին:

13.  Այս անգամ, որոշեցինք այլընտրանքային նկարչություն անել՝ նկարել մրգերով)

14. Քոլեջ՝ 2-4 տարեկաններ:
Քոլեջիկներն այսօր փորձեցին լավաշ պատրաստել:
Շատ համեղ էր: Բարի ախորժակ 🙂

15. Քոլեջ՝ 2-4 տարեկաններ: Աշնանային կոլաժ:
Երեխաների հետ գնացինք բակ, հավաքեցինք մեզ դուր եկած տերևները: Բերեցինք խմբասենյակ, այնուհետև պատրաստեցինք կոլաժներ՝ տարբերվող և գեղեցիկ:

16. Քոլեջ՝ 2-4 տարեկաններ: Լավաշթխիկ
«Հովհաննես Թումանյան»-ի անվան տիկնիկային թատրոնում

Ինչպես նկատեցիք մեր օրը շա՜տ լի է՝ խաղեր, մաթմատիկա, լողավազան, սահնակ, դաս, խոհանոց, երաժշտությւոն, պար և այլն: Միշտ այլընտրանքային և միշտ տարբերվող:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s